Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի թիրախներին՝ ի պատասխան հրթիռի արձակման

Իսրայելական բանակը հայտնել է Գազայի հատվածի թիրախներին հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան անկլավից հրթիռի արձակման:
Ավելի վաղ հնարավոր հրթիռակոծման մասին տագնապի ազդանշան էր միացել Աշկելոն քաղաքի մատույցներում և Գազայի հետ սահմանի շրջաններում: Ավելի ուշ իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ՀՕՊ համակարգը որսացել է Գազայից արձակված հրթիռը:
Պաղեստինյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել անկլավի կենտրոնական մասում գտնվող՝ Գազայում իշխող ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման դիրքերին: