Ռամոսը կարող երկար ժամանակով որակազրկվել․ պաշտպանը մրցավարին սրիկա է անվանել

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսին երկարաժամկետ որակազրկում է սպառնում, գրում է armsport.am-ը։
36-ամյա պաշտպանը Լիգա 1-ի «Ռեյմսի» դեմ խաղում 1 րոպեի ընթացքում 2 դեղին քարտ էր ստացել՝ մրցավար Պյեռ Գելուստի հետ վիճելու համար և հեռացվել խաղադաշտից։
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, մրցավարը հանդիպումից հետո նշել է, որ Ռամոսը իրեն վիրավորել է։ Canal + հեռուստաընկերության կադրերը ֆիքսել են, որ Ռամոսը մրցավարին սրիկա է անվանել։
Հաղորդվում է, որ իսպանացին կարող է որակազրկվել մինչև 7 խաղով։