Անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանները փորձել են բերման ենթարկել քաղաքացիներին․ մեկ անձ վնասվածք է ստացել

Անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանները փորձել են բերման ենթարկել քաղաքացիներին․ մեկ անձ վնասվածք է ստացել

Վաղ առավոտյան, ինչպես հայտարարալ էր ընդդիմությունը, Երևանի տարբեր հատվածներում սկսվել են անհնազանդության ակցիաները։ Արդեն բերման ենթարկված քաղաքացիներ կան։

Խաղաղ անհնազանդության ակցիաներին մասնակցում են նաև «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները։

Դեմիրճյան–Պռոշյան խաչմերուկում փողոցը փակելուն պես ոստիկանները փորձել են հեռացնել քաղաքացիներին, մի քանի քաղաքացի բերման է ենթարվել, մեկ քաղաքացի վնասված է ստացել,հրավիրվել է շտապօգնություն։