ՌԴ ՊՆ հայտարարությունը՝ Լաչինի միջանցքի մասին

Ռուս խաղաղապահները մարդասիրական բեռով ավտոշարասյուն են ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հաղորդակագրության մեջ նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու ուղղությամբ:
30 դիտակետերում խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն, և որ նախօրեին հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
3 երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։
Խաղաղապահները նաև մարդասիրական ակցիա են անցկացրել Մարտակերտի շրջանի անապահով և բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ տրամադրելու ուղղությամբ։