Փոխնախարար է ազատվել պաշտոնից

Փոխնախարար է ազատվել պաշտոնից

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աշխեն Շիրվանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աշխեն Շիրվանյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։

Շիրվանյանը պաշտոնը զբաղեցրել է 2023 թվականի ապրիլի 18-ից։