Ջուր չի լինելու

Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  հունվարի  4-ին ժամը 11:45-13:00-ն կդադարեցվի  Վայք քաղաքի Շինարարներ փողոցի ջրամատակարարումը: 

Հունվարի 4-ին ժամը 14.00-ից մինչև հունվարի 5-ը ժամը 18.00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ «Կոնտինենտալ» ռեստորանի, Նորագավիթի Կայարանի և հարակից բաժանորդների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: