Եթե դուք խելացի եք, ուրեմն պետք է 10-ից գոնե 8-ը ճիշտ պատասխանեք

Ռուսաստան (ռուս.՝ Россия), պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն (ռուս.՝ Российская Федерация), միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված նաև Արևելյան Եվրոպայում։ Ռուսաստանն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018 թվականի մարդահամարի տվյալների՝ Ռուսաստանի բնակչության թիվը կազմում է ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77 %-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում, որտեղ էլ տեղակայված է քաղաքամայր Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է, հիմնական բնակիչները՝ ռուսները։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։
Ռուսաստանի Դաշնությունը սահմանակցում է տասնութ պետությունների ու այդ չափանիշով ևս զբաղեցնելով առաջին տեղը։