16 երեխա վերադարձել է Արցախ

16 երեխա վերադարձել է Արցախ

16 երեխա Հայաստանից վերադարձել է Արցախ: 16 երեխա՝ Եվրատեսիլի հայտնի խմբից, վերջապես կարողացան միավորվել իրենց ծնողների հետ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց հեռուստահաղորդավար Էրիկ Անթառանյանը՝ ուղիղ կապ հաստատելով Ստեփանակերտից:

Նա նշեց, որ լուրն այսօր էր հասել, բայց որևէ մեկը չէր ուզում հայտնել այդ մասին, մինչև երեխաները չէին հասնի Ստեփանակերտ:

"Մեծ ուրախություն է այս պահին տիրում Ստեփանակերտի "կոլցևոյում": Շնորհավորում եմ բոլորիս՝ 16 երեխա այսօր միավորվեց իրենց ընտանիքների հետ",- ասաց Անթառանյանը:

Երեխաներին դիմավորել են փուչիկներով:

Տեսանյութն՝ այստեղ: