Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում. Պառավաքարի ոլորաններում հրդեհ է բռնկվել մեքենայում

Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում. Պառավաքարի ոլորաններում հրդեհ է բռնկվել մեքենայում

Այսօր՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայութան 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում, գրում է Shamshyan-ը։ 

Հրդեհի հետևանքով ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Պարեկային ծառայությունը պարզել է, որ ավտոմեքենայի սեփականատերը Տավուշի մարզի բնակիչ Գևորգ Բուլղադարյանն է:

Թե ինչն է եղել հրդեհի առաջացման պատճառ, պարզվում է:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։