Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին․ մանրամասներ

Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին․ մանրամասներ

Նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Հանդիպման նպատակն էր ներկայացնել գյուղատնտեսության սուբսիդավորման ծրագրերի վերաբերյալ վերջերս ավարտված զեկույցի արդյունքները և քննարկել շարունակական վերլուծական աշխատանքների շրջանակը:

Կողմերը քննարկել են «Մրցունակ և կլիմայի նկատմամբ դիմակայուն գյուղատնտեսություն» (CACRA) ծրագիրը:

Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտի զարգացման ՀՀ կառավարության տեսլականին ու ոլորտում իրականացվող պետական օժանդակության գործիքակազմին, ոլորտում արտադրողականության և մրցունակության բարձրացմանը, հողային բարեփոխումների իրականացմանը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և մի շարք այլ հարցերի: