«Ֆլայ արնա»-ն մրցակցությանը չի դիմացել․ Փաշինյան

Բազմաթիվ երկրներ, որոնք ելք չունեն դեպի ծով, նաև շրջափակված են, ձգտում են ունենալ սեփական ավիացիա, ազգային ավիափոխադրող, որին մենք էլ էինք ձգտում և կարծես թե ունեինք, բայց վերջերս հասկացանք, որ «Ֆլայ Արնան», որը հիմնվել էր նաև պետության ներդրումով` 2021 թվականին, 4.8 միլիարդ դրամ էր ներդրվել կապիտալի մեջ, դադարեցրել է թռիչքները և օդանավերը հանել գրանցումից․ ի՞նչ ենք անելու։ Այս հարցը ուղղվեց Նիկոլ Փաշինյանին:

Հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ քովիդից հետո որոշակի փոփոխություններ ու զարգացումներ են եղել, և «Ֆլայ արնա»-ն մրցակցությանը, ըստ էության, չի դիմացել։ Փաշինյանը հույս հայտնեց, որ շատ շուտով Հայաստանը դուրս կգա Եվրամիության սև ցուցակից։ 

Մանրամասները՝ տեսանյութում