Երիտասարդի մոտ դանակ և գրիչ-ատրճանակ է հայտնաբերվել․ մանրամասներ

Երիտասարդի մոտ դանակ և գրիչ-ատրճանակ է հայտնաբերվել․ մանրամասներ

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները Արգիշտիի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի մեքենան անկանոն վարելու և կողասահք կատարելու համար ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի:

Բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ և գրիչ-ատրճանակ՝ 3 փամփուշտով:

«Մերսեդեսը» տեղափոխվել է Կենտրոնական բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: