Դարդանելի նեղուցում նավերի երթեւեկությունը դադարեցվել է

Դարդանելի նեղուցում նավերի երթեւեկությունը դադարեցվել է

Դարդանելի նեղուցը ժամանակավորապես փակ է նավերի երթեւեկության համար նավի անսարքության պատճառով. հայտնում է թուրքական A Haber հեռուստաալիքը։

«Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության առափնյա անվտանգության գլխավոր վարչության «KURTARMA-13» և «KURTARMA-15» քարշակները անմիջապես դեպքի վայր են ուղարկվել SAPPHO 183 մետրանոց լցանավը, որն ունեցել է շարժիչի խափանում»,- հեռարձակում է հեռուստաալիքը։

Հստակեցվում է, որ Դարդանելի նեղուցում նավերի տեղաշարժը հարավ-հյուսիս ուղղությամբ դադարեցվել է։