Ձեզ ո՞վ է լրագրող նշանակել․ լեզվիդ ես տալիս․ Սուքիասյանը՝ MediaHub-ի լրագրողին
Խոցելի չդառնալու պատճառով չեմ մասնակցի քաղաքապետի ընտրություններին։ Շատ ուրախ եմ, որ քաղաքական թիմի նման որոշում չի եղել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Հարցին՝ արդյո՞ք սատարելու է Տիգրան Ավինյանին, վերջինս պատասխանեց․
«Ես Տիգրան Ավինյանին չեմ սատարում, սխալ հարց եք տալիս։ Ավագանի է ընտրվում, քաղաքական միավորն է պատասխանատվություն վերցնում, Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, բայց ամբողջ պատասխանատվությունը ավագանու վրա է, այսօր այդ բարեփոխումները Նիկոլ Փաշինյանի քաղաքական համակարգն է իրականացնում»,-ասաց նա։
MediaHub-ի ճշտող հարցին՝ պատգամավորը սատարում է Ավինյանին, վերջինս ասաց, թե ինքը ֆրակցիայի անդամ է, իհարկե, սատարում է։
Սուքիասյանը չթողեց, որ MediaHub-ի լրագրողն ավարտի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող հարցը։
«Ձեզ մեկը նշանակե՞լ է լրագրող, դուք լրագրո՞ղ եք։ Դուք հիմա ձեր լեզվին եք տվել, նորմա՞լ եք համարում։ Չեք թողնում նախ վերջացնեմ, հետո սկսում եք մեկնաբանություն անել, հարց տվեք, պատասխանեմ»,- պատասխանեց պատգամավորը։