Չինաստանում մեքենան մխրճվել է դպրոցականների մեջ․ բազմաթիվ վիրավnրներ կան (տեսանյութ 18+)

Չինաստանի կենտրոնական Հունան նահանգի Չանգդե քաղաքի տարրական դպրոցի դիմաց մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, ինչի հետևանքով բազմաթիվ դպրոցականներ են տուժել:
Սպիտակ ամենագնացի վարորդին տեղում բերման են ենթարկել աշակերտների ծնողներն ու դպրոցի անվտանգության աշխատակիցները, հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Մոտ մեկ շաբաթ առաջ Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Չժուհայ քաղաքի սպորտային կենտրոնում մեքենան վրաերթի էր ենթարկել մարզվող մարդկանց, ինչի հետևանքով մահացել էր 35, վիրավորվել՝ 43 մարդ։ Ենթադրաբար 62-ամյա վարորդի արարքի դրդապատճառը եղել էր ամուսնալուծությունից հետո գույքի բաժանման արդյունքից դժգոհությունը։