Lada-ն նոր ավտոմեքենա է թողարկել

Ներկայացվել է ութ տեղանոց Lada Granta Kub՝ սրահում երեք շարք նստատեղերով։
Ի տարբերություն բազային Granta-ի՝ նորույթի անիվային բազան գրեթե կես մետրով ավելի է։ Երրորդ շարքում նախատեսված են երեք ուղևորի նստատեղեր։ Մեքենան կառաջարկվի նաև հինգ տեղանոց տարբերակով, նման մեքենայի գնորդները կստանան ընդարձակ բեռնախցիկ։
Lada Granta Kub-ի վաճառքը նախատեսվում է սկսել այս տարվա դեկտեմբերին՝ 1,7 մլն ռուբլի մեկնարկային գնով։