Ինչո՞ւ երբեմն չի կարելի խնձորն ուտել կեղևով

Ինչո՞ւ երբեմն չի կարելի խնձորն ուտել կեղևով

Որոշ դեպքերում խնձորը կարելի է ուտել կեղևով, բայց ոչ բոլոր դեպքերում։ Ասել է սննդաբան Մագոմեդթագիր Իբրահիմովը NEWS.ru-ի հետ զրույցում։

Նա պարզաբանել է, որ խնձորը կարելի է ուտել կեղևով, եթե այն լավ լվացված է և չի պարունակում թունաքիմիկատներ ու մոմ։ Սակայն խնձորի կեղևը կարող է պարունակել նաև ավելի շատ ալերգեններ, ծանր մետաղներ ու միկրոօրգանիզմներ, քան միջուկը։

«Նախքան կեղևով խնձոր ուտելը, այն պետք է լավ լվանալ հոսող ջրի տակ ու հեռացնել վնասված կամ փտած հատվածները»,- ընդգծել է Իբրահիմովը։