Դուք՝ որպես բանակցող, ստացե՞լ եք ազդակ, որ եթե չլինի զորքերի հետքաշում, պատերազմ է լինելու
2024 թվականի մայիսին դուք Տավուշում իրականացրել եք զորքերի հետ քաշում, երբ այն փաստաթուղթը, որի հիման վրա այդ գործընթացն արել եք, քննարկում ենք հիմա: Ասինքն՝ տեղի ունեցածից 6 ամիս անց, իսկ Սահմանադրական դատարանն ընդամենը մի քանի օր առաջ է հայտարարել, որ տեղի ունեցածը չի խախտում ՀՀ Սահմանադրությունը։ Այս մասին ԱԺ-ում "ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համատեղ գործունեության մասին" կանոնակարգը վավերացնելու մասին քննարկման ժամանակ հայտարարեց "Հայաստան" խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:
"Փաստացի Հայաստանի ինքնիշխան տարածքից զորքերը հետ եք քաշել, Հայաստանի գույքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ ու դրա իրավական հիմքը չկա",- ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում