Վրաստանը ամենաշատ ծաղիկ ներմուծել է Հայաստանից

Վրաստանը ամենաշատ ծաղիկ ներմուծել է Հայաստանից

Վրաստան կտրած ծաղիկների և ծաղկի կոկոնների ներմուծումն աճել է։ 2022 թվականին երկիր է ներմուծվել 3 մլն դոլարին համարժեք՝ 1203 տոննա ծաղիկ, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում՝ 2,2 մլն դոլարի՝ 878 տոննա ծաղիկ։ Այս մասին գրում է aliq.ge-ն՝ հղում անելով «Business Press News»-ին։

Ամենաշատ ծաղիկներ Վրաստան են ներմուծվել Հայաստանից։ Վրաստան ծաղիկ ներմուծող երկրների ցանկը և թե որքան գումարի համարժեք ծաղիկ է ներկրվել 2022 թվականին ներկայացնում ենք ստորև․

Հայաստան՝ 1,2 մլն ԱՄՆ դոլար,

Էկվադոր՝ 584,6 հազար դոլար,

Նիդեռլանդներ՝ 495,6 հազար դոլար,

Թուրքիա՝ 379,5 հազար դոլար,

Քենիա՝ 231,6 հազար դոլար,

Հնդկաստան՝ 17,9 հազար դոլար,

Ադրբեջան՝ 16,7 մլն դոլար,

Իրան՝ 13,4 հազար դոլար,

Կոլումբիա` 10 հազար դոլար,

Եթովպիա՝ 5,5 հազար դոլար։