Որ ասում ենք՝ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից, պիտի արձանագրենք, ոչ չի էլ մտել Հայաստան. ՔՊ

Այնպես չէ, որ ՀԱՊԿ-ը իրերը հավաքում ու գնում  է Հայաստանից, դա չէր Նիկոլ Փաշինյանի միտքը: Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Փաշինյանը հայտարարում, որ «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս» Հայաստանից, իսկ ԱԳ նախարարը պնդում, թե շարունակում ենք ՀԱՊԿ-ի հետ գործակցությունը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը շատ կոնկրետ է արտահայտվել, որ ՀՀ սուվերեն տարածքների օկուպացիայի վերաբերյալ ՀԱՊԿ-ի արձագանքի մասին էր նա խոսում։

«Օկուպացված են ՀՀ սուվերեն տարածքները, մենք ՀԱՊԿ անվտանգային համակարգի անդամ ենք, պետք է հնչեր կոնկրետ քաղաքական գնահատական այս ամենի վերաբերյալ։ Եվ Փաշինյանի միտքը սրան է վերաբերել։ Խնդրում եմ, որ այս հայտարարությունն ուղիղ չընկալեք, այլ ընկալեք որպես վիճակ, որն այսօր գոյություն ունի ՀՀ սամկաններին ու ՀԱՊԿ-ի արձագանքներում»,- նշեց նա։

ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանն էլ, շարունակելով գործընկերոջ խոսքը, նշեց, որ 2021 թվականի մայիսից հետո, երբ ադրբեջանական զորքը մտավ ՀՀ սուվերեն տարածք, ՀԱՊԿ-ը չի եկել Հայաստան։ 

«Որ ասում ենք՝ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից, պիտի արձանագրենք, ոչ չի էլ մտել Հայաստան, բացակայում է»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։


Մանրամասներտ տեսանյութում։