Պաշտոնանկություններ՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Պաշտոնանկություններ՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, ըստ որի՝

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասը՝ Արտյուշ Գրիգորյանին 2023 թվականի հունիսի 30-ից ազատել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։

Պաշտոնից ազատվել են նաև նախարարի տեղակալ Արա Նազարյանը և նախարարության գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը։