Կենդանակերպի այս հինգ նշաններին հնարավոր չէ կառավարել․ կա՞ս նրանց մեջ

Կենդանակերպի այս հինգ նշաններին հնարավոր չէ կառավարել․ կա՞ս նրանց մեջ

Ձուկ

Կարող է տարօրինակ թվալ, բայց Ձկների նշանի տակ ծնված մարդիկ ինտելեկտի բարձր մակարդակ ունեն։ Նրանք կարողանում են շահել ինչ-որ մեկի վստահությունը, իսկ հետո ձեռք բերած տեղեկատվությունը օգտագործել այդ անձի դեմ: Ուստի պետք է հատկապես զգույշ լինել այս նշանի ներկայացուցիչների հետ շփվելիս։

Կարիճ

Ուժ և կործանում խորհրդանշող Կարիճը կապված է ջրի հետ: Այս նշանի տակ ծնված մարդիկ սովորաբար սահմանափակ թվով ընկերներ ունեն և կարող են չափազանց համառ լինել։ Նրանք կարող են տհաճ լինել մտերիմների հետ շփվելիս և վեճի ժամանակ ուշադրություն չդարձնեն նրանց խոսքերին։

Խեցգետին

Խեցգետինը  խորհրդանշում է ընտանիքն ու ընկերությունը։ Այս նշանի ներկայացուցիչները սովորաբար հիանալի ընկերներ են՝ պատրաստ նոր հարաբերությունների։ Սակայն դժվար իրավիճակներում նրանք հեշտությամբ կարող են խուճապի մատնվել եւ կորցնել ռացիոնալ մտածելու ունակությունը: Բացի այդ, նրանք կարող են դաժան և վրեժխնդիր լինել:

Երկվորյակներ

Երկվորյակների գլխավոր հատկանիշը հավասարակշռությունն է։ Այս նշանի տակ ծնված մարդիկ միշտ վստահելի են թվում և պատրաստ են դժվար իրավիճակներում աջակցել ուրիշներին: Այնուամենայնիվ, նրանք կարող են նաև վրեժխնդիր լինել և հազվադեպ են ուրիշների մասին որևէ լավ բան ասում: Նրանք ի վիճակի են վնաս պատճառել ուրիշներին։

Առյուծ

Առյուծը խորհրդանշում է կյանքի ուժն ու էներգիան։ Իրենց առաջնորդական հմտությունների պատճառով այս նշանի տակ ծնված մարդիկ երբեմն կարող են բռնակալ վարք դրսևորել: Նրանք ձգտում են, որ բոլորը ենթարկվեն իրենց և կատարեն իրենց բոլոր ցանկությունները։ Իհարկե, եթե այս հմտությունները ճիշտ օգտագործվեն, նրանք կարող են լավ առաջնորդներ դառնալ։