Խիտ մառախուղի պատճառով երկու ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարել Երևանում

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում չեն կարողանում ինքնաթիռները վայրէջք կատարել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում աղբյուրները հայտնել են, որ «Էյր Կաիրո» ավիաընկերության Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը, արդեն մոտ 40 րոպե է, սավառնում է օդանավակայանի երկնքում՝ խիտ մառախուղի պատճառով չկարողանալով վայրէջք կատարել։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ «FlyOne» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն էլ ուղևորվել է Թբիլիսի, քանի որ կրկին խիտ մառախուղի պատճառով հնարավոր չի եղել վայրէջք