Արմեն Աշոտյանին ճաղերի հետևում փակելով չես լռեցնի․ Դավիթ Հարությունյան

 Պետք է հասկանալ, թե ինչ նպատակ էր հետապնդում Արմեն Աշոտյանին ճաղերի հետևում փակելը։ Պետք է նաև ասեմ, որ վստահաբար սխալվել են, որովհետև կան մարդիկ, որոնց խոսքը նման ձևով չես լռեցնի և Արմեն Աշոտյանը պատկանում է այդ մարդկանց դասին։ Այս մասին այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ խոսելով Արմեն Աշոտյանին երկու ամսով կալանավորելու որոշման մասին։

Հարությունյանի խոսքով՝ տեղի ունեցածը իրավական հիմք չունի և իրավաբանորեն հնարավոր չէ այս ամենը մեկնաբանել։ 

Հիշեցնենք, որ ՀՀՀ փոխնախագահ Արմեն Աշոտյանին երեկ էին ձերբակալել։

MediaHub-ին ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեիհատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ 

Մանրամասները՝ տեսանյութում