«ԱԱԾ-ն քանի՞ կոռուպցիոն դեպք է բացահայտել»․ ՊԵԿ նախագահը խուսափում է պատասխանից

Կառավարության հերթական նիստից հետո ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը պատասխանեց MediaHub-ի այն հարցին, թե վերջինիս պաշտոնավարման ընթացքում ԱԱԾ-ն քանի՞ ՊԵԿ աշխատակցի  նկատմամբ է մեղադրանք առաջադրել կոռուպցիոն հիմքով։ Բադասյանը նշեց, թե նման վիճակագրություն չի վարում, բայց իր հերթին վերջինս էլ հետաքրքրվեց, թե լրագրողը ինչո՞ւ է հարցնում հենց ԱԱԾ-ի մասով, այլ ոչ թե, օրինակ, ՀՔԾ-ի։ 

«Սա ձեր լրագրողական հետաքննության շրջանակներո՞ւմ է, որովհետև ամեն նիստից հետո այս հարցը տալիս եք։ Ինչի՞ հենց ԱԱԾ-ն, բայց ասում եմ՝ նման վիճակագրություն չեմ վարում, չգիտեմ»,- արձագանքեց նա: 

MediaHub-ի ճշտող հարցին, թե ՊԵԿ քանի աշխատակից է կոռուպցիոն հիմքով ձերբակալվել կամ քանիսի նկատմամբ է մեղադրանք առաջադրվել, վերջինս պատասխանեց․ 

«Շատ քիչ, բայց հստակ թիվ չեմ կարող ասել։ Եթե վերջին դեպքն եք ասում, ապա երևի թե 5 անձ։ Կոռուպցիոն սխեմայի մասով ձեր հարցին կպատասխանի ԱԱԾ-ն, երևի թե նախաքննությունն ավարտելուց հետո»,-նշեց Բադասյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում