ՀՀ ղեկավարությունը որոշում է կայացրել վարել հարաբերությունները վատթարացնելու քաղաքականություն․ Լավրով

Մենք ցավում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ ամենայնի, գիտակցված որոշում է կայացրել հետևողականորեն վարել Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու քաղաքականություն։ Անթալիայում լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Ըստ նրա՝ Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանին մեղադրում է այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում։ «Դա դաշնակցին վայել չէ, իհարկե»,- ընդգծել է Լավրովը։