Ուկրաինան Ռուսաստան-ԱՄՆ, արևմուտք առճակատման զոհ

Չինական Global Times-ը մեծ հոդված է հրապարակել, որում մեծ արձագանք է գտել գլխագրում ներկայացված (ծաղրա)նկարը: Նկարում պատկերված հիմնական միտքն այն է, որ ԱՄՆ-ը կկռվի մինչև վերջին ուկրաինացին, այսինքն ԱՄՆ-ի նպատակը առհասարակ Ուկրաինան չէ: Նպատակը գլոբալ քաոսն է, որի մեջ կարող ես ընկղմել սեփական սխալ հաշվարկների ու ձախողումների պատճառով:
Ուկրաինացիները այժմ կարծես լինեն հավեր թռչնաֆաբրիկայում: Նրանք անընդհատ հայտարարում են, թե «Թռչնաբուծարանը մեր պատճառով է կառուցվել», չհասկանալով, որ «մեր պատճառով» և «մեր երջանկության համար» տարբեր բաներ են։