«Ասում ենք, երբ հարմար ենք գտնում». Արարատ Միրզոյանը խուսափեց ասել՝ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»

«Ասում ենք, երբ հարմար ենք գտնում». Արարատ Միրզոյանը խուսափեց ասել՝ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»

Ես ուզում եմ, որ դուք հստակ ասեք, որ Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում ուղղակի լինել չի կարող, հակառակ դեպքում մենք Արցախը ենթարկում ենք հերթական էթնիկ զտման եւ հայաթափման: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Երկրորդ, արդյոք դուք պատրաստվում եք քննարկել դեօկուպացիայի հարցը: Դուք աում եքէ փաթեթ եք ներկայացրել Ադրբեջանին, Ադրբեջանը մերժել է: Ի՞նչ է ներկայացված այդ փաթեթում: Հաջորդը, ընդամենը մի քանի օր առաջ Սյունիքում՝ Ներքին Հանդում, ադրբեջանցիները մինչեւ մեկ կմ առաջխաղացում են ունեցել, սա արդյոք բարենպաստ պայմա՞ն, է որ մենք սկսենք դելիմիացիա և դեմարկացիա,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ի պաստախան Արարատ Միրզոյանն ասաց. «Այնպես չէ, որ մենք չգիտենք մեր ասելիքը եւ ահա ձեր ասելով կամ առաջարկով կամ պարտադրանքով պետք է շուտասելուկի պես կրկնենք տարբեր բաներ: Ասում ենք երբ հարմար ենք գտնում եւ այն բառերով, որոնք հարմար ենք գտնում: Հարմար ենք գտնում ոչ թե կամակորության պատճառով, այլ այդպիսին ենք գտնում առկա միջազգային իրավիճակը, հնարավորն ու անհնարինը, քաղաքական տարածությունն ու ժամանակը:

Ես շատ կուզենայի լիներ մի հարթակ, որտեղ կարողանայինք քննարկել տարբեր հարցեր, եւ դրանք մնային ներհայաստանյան սահմաններում: Ցավոք սրտի, այդ հարթակը չկա, չի էլ կարող լինել: Ես կարող եմ ասել միայն այն բառերը, որոնք կարող եմ ասել եւ չեն հանգեցնի այլ զարգացումների»:

Անդրադառնալով դելիմիտացիայի խնդրին, ԱԳ նախարարն ասաց, որ եթե դելիմիտացիայի համար պայմաններն ապահոված լինեին, դելիմիտացիայի աշխատանքներն արդեն սկսված կլինեին. «Մենք շարունակում ենք աշխատել այն ուղղությամբ, ինչպես դա ֆիքսված է նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարության մեջ, որ բարձրացվի Հայաստան-Ադրբեջան սահմանին անվտանգության և կայունության մակարդակը, միջոցներ ձեռք առնվեն այդ ուղղությամբ և ապա գործը տարվի դեպի սահմանազատման աշխատանքներին, ըստ այդմ էլ՝ հանձնաժողովի ստեղծում։

Մենք մեր գրած որևէ բանից չենք հրաժարվում, բայց ինչպես նկատեցիք, բանակցություններն այդ մասով դեռ չեն սկսվել, մենք դիմել ենք ԵԱՀՄ Մինսկի համանախագահությանը, որպեսզի նրանց նախաձեռնությամբ կազմակերպվեն բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը և իհարկե Հելսինկյան եզրափակիչ ակտը»,-ասաց Արարատ Միրզոյանը: