Աշոտյանը փոխանցեց՝ հանկարծ թույլ չտանք նման օրակարգերով շեղում իրական պայքարից
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն այսօր ՁՊՎ-ում այցելել են ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին:
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը տեղեկացրեց, որ Աշոտյանը շնորհակալ է բոլոր աջակիցներին. կարևորը «դուխը» տեղն էր, տրամադրվածությունը մարտական.
«Պարոն Աշոտյանը փոխանցեց՝ հանկարծ թույլ չտանք նման օրակարգերով շեղում իրական պայքարից, մեր երկրի և Արցախի համար պայքարից: Ինչպես ինքը փոխանցեց՝ ոչ առաջին քաղբանտարկյալն է, ոչ էլ, ցավոք, վերջին, քանի դեռ իշխանությունները այս են»,- նշեց Մամիջանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում