Լրագրողական «ռեյդ»․ ո՞ր պաշտոնյաները չեն հեռացրել «պլյոնկաները»

Մգեցված ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ պահանջը վերաբերում է բոլորին, բացառություն չեն ո՛չ ծառայողական, ո՛չ էլ օպերատիվ ավտոմեքենաները։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ներքին գործերի փոխնախար Արփինե Սարգսյանը՝ վստահեցնելով՝ ոստիկաններն անկաշկանդ մոտենալու են ու տուգանեն բոլորին։ Արփինե Սարգսյանը չի նկատել, որ Կառավարության որոշ անդամներ արտոնյալ վիճակում են։

MediaHub-ի տեսախցիկն այսօր ֆիքսել է օրինազանց պաշտոնյաների մգեցված ապակիներով ամենագնացները, մինչդեռ հունիսի 1-ից օրենքին պետք է ենթարկվեին առանց բացառության բոլոր վարորդները։ Արտոնյալների թվում են գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը․ թաղանթապատված է նրան ուղեկցող մեքենան, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: 

Տեսանյութում կտեսնեք Կառավարության այլ անդամների մեքենաներ։ Որոշ խորամանկներ, որպեսզի թաքցնեն ապակիների մգեցվածությունը, պարզապես իջեցրել են պատուհանները։ Անհասկանալի շարժի մեջ են, օրինակ, Կառավարության անդամներին սպասարկող 2 մեքենաներ՝ մեկ կայանում են հետիոտնային անցումի վրա, մեկ երկրորդ գծում։ Վերադառնալով թեմային նշենք, որ Ոստիկանությունը հերթական անգամ զգուշացրել է՝ հունիսի 1-ից պարեկները եւ ճանապարհային ոստիկանները քաղաքացիներին տուգանելու են։ Օրենքի պրակտիկ կիրառմանը զուգահեռ շարունակելու են շեշտը դնել նաեւ բացատրական աշխատանքների իրականացման վրա։

Լիա Սարգսյան