Փետրվարի վերջին ու մարտին ձյուն կլինի, նաև բուք է սպասվում․ եղանակն այս օրերին

Փետրվարի վերջին ու մարտին ձյուն կլինի, նաև բուք է սպասվում․ եղանակն այս օրերին

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (26.02 -03.03.2025թ.)

 

Ուշադրություն
Փետրվարի 26-ի ցերեկը, 27-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց։

 

Երևան քաղաքում՝
Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և առավոտյան, մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը և առավոտյան, մարտի 1-ի ցերեկը, 2-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 17-20մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի ցերեկը, 27-ին կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

 

Երևան քաղաքի փետրվարի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան       19.5°C (2016թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա           -22.8°C (1972թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       1.9°C