Դանակահարություններ՝ «Էրեբունի Մոլ»-ի մոտ. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Դանակահարություններ՝ «Էրեբունի Մոլ»-ի մոտ. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել տղա երեխա:

Կարճ ժամանակ անց նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։