«Ցավոք, դրական տեղաշարժ չկա»․ նոր մանրամասներ՝ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակից

Սիրված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին MediaHub-ին հայտնեցին Էրեբունի ԲԿ-ից:
Նա շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում:
«Ցավոք, այս պահի դրությամբ դեռ դրական որևէ տեղաշարժ չկա»,- ասաց մեր զրուցակիցը:
MediaHub-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ սիրված դերասանուհին ծանր վիճակում բժշկական կենտրոն է տեղափոխվել անցած շաբաթվա վերջ: Նրա սատուրացիան բավականին ցածր է եղել և հետազոտվելուց հետո նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: