Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից. ինչպե՞ս դառնալ ջահակիր

Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կազմակերպում են ավանդական Ջահերով երթը։ Այս տարի երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն մասնակցել Ջահերով երթին որպես ջահակիր` դեպի Ծիծեռնակաբերդ տանելով մարդկության դեմ գործված հանցագործության ճանաչման և դատապարտման համար մղվող պայքարը խորհդանշող ջահը:
Ջահակիր դառնալու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը: