Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 15-ից 21-ը

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 15-ից 21-ը

ԽՈՅԵՐ - Սիրելիին հեշտ չի լինի ձեր կողքին, քանի որ մտքերով դուք հեռավոր եւ լուսավոր ապագայում կլինեք: Աշխատեք վերադառնալ ներկա եւ ժպտալ սիրելիին:

ՑԼԵՐ - Ձեր սիրելիից բացի, աշխարհում շատ մարդիկ կան, ում համար դուք թանկ եք: Այնպես որ, անգամ եթե վիճեք սիրելիի հետ եւ մտածեք բաժանման մասին, դա այդքան էլ սարսափելի չի լինի, քանի որ ձեր կողքին միշտ կան ձեզ հարազատ մարդիկ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ - Սիրելին նպատակ կունենա ամաչեցնել ձեզ, միգուցե եւ անգիտակցաբար: Մնում է հուսալ, որ նա իր նպատակին կհասնի միայն ձեզ ուրախություն պարգեւելով:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ - Ձեր սիրելիին շատ կխանգարեն կողմնակի մարդիկ: Նրանք թույլ չեն տա, որպեսզի նա կենտրոնանա ձեզ հետ հարաբերությունների վրա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ - Սիրելին շատ կզգա ձեր ներկայության կարիքը: Ձեր բացակայության ամեն վայրկյան նա կկարոտի ձեզ, այնպես որ` աշխատեք շատ չբացակայել:

ԿՈՒՅՍԵՐ - Արժե լսել ընկերների կարծիքը ձեր սիրելիի վերաբերյալ: Դրական, թե բացասական, այնուամենայնիվ, այդ կարծիքը կլինի ավելի օբյեկտիվ, քան ձերը:

ԿՇԵՌՔՆԵՐ - Ձեր սիրելին ձեզ ինչ-որ կարեւոր, լուրջ եւ զարմանալի բան կասի, որի մասին դուք երբեք գլխի չէիք ընկնի:

ԿԱՐԻճՆԵՐ - Չարժե հույսը դնել սիրելիի վրա: Ցավոք, կարող եք հույս դնել միայն ինքներդ ձեզ վրա: Դուք ավելի հեշտ գործը գլուխ կբերեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ - Հեռանկարները, որոնք դուք բավականին հստակ տեսնում էիք առաջիկա օրերի կամ ամսվա համար,  կմշուշվեն: Աշխատեք ցրել առաջացած կասկածները, քանի որ դրանք կխանգարեն ձեր երջանկությանը:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ - Ձեր եւ ձեր սիրելիի համար կլինի հիշարժան, քանի որ կկատարվի մի բան, որն անչափ կարեւոր եւ նշանակալից կլինի ձեր միության համար:

ՋՐՀՈՍՆԵՐ - Որպեսզի գրավեք ձեզ դուր եկած մարդու սիրտը, պետք է 100 տոկոսով վստահ լինեք ձեզ վրա: Փոքր կասկածն անգամ կխանգարի ձեր երազանքի իրականացմանը:

ՁԿՆԵՐ - Աստղերը ձեր կողմից կլինեն, իսկ դա նշանակում է, որ ձեր ցանկացած երազանք կկատարվի, եւ հաջողությունը կժպտա ձեզ: