Պուգաչովան և Գալկինը կարող են զրկվել Իսրայելի քաղաքացիությունից

Երգչուհի Ալլա Պուգաչովան և հաղորդավար Մաքսիմ Գալկինը կարող են զրկվել Իսրայելի քաղաքացիությունից՝ ուղղափառ քրիստոնեական եկեղեցու հետևորդ լինելու պատճառով։
Իսրայելցի լրագրող Ռավիվ Դրուքերը պարզել է, որ աստղային զույգն ամուսնացել է Ռուսաստանի Դաշնությունում` ուղղափառ եկեղեցում, իսկ Գալկինը, լինելով հրեա, հարսանեկան արարողության ժամանակ կրծքին մոտ է պահել Հիսուս Քրիստոսի պատկերը։
Նշվում է, որ նրանք «արժանի չեն Իսրայելի քաղաքացիությանը»։