Լատվիան կարող է փակել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանները միգրանտների հոսքի պատճառով

Լատվիան կարող է փակել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանները միգրանտների հոսքի պատճառով

Լատվիան պատրաստ է ամբողջությամբ փակել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանները` անօրինական միգրանտների զանգվածային աճի դեպքում։

Այդ մասին Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեւիչսն ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հետ հանդիպմանը։

Նշենք, որ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը այցով գտնվում է Լատվիայում։ Այցի շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվել Լատվիայի ղեկավարի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։