Մի քանի օրում Քայլի Ջենները Սելենա Գոմեսի հետ վիճաբանության արդյունքում կորցրել է ավելի քան 750.000 հետևորդ

Քարդաշյան քույրերից ամենաերիտասարդը՝ Քայլի Ջենները, մի քանի օրում կորցրել է ինստագրամյան իր էջի ավելի քան 750.000 հետեւորդ: Այս մասին հայտնում է Independent-ը։
Social Blade ընկերության տվյալների բազայի համաձայն՝ հետևորդներ կորցնելու տենդենցը սկսվել է չորեքշաբթի՝ փետրվարի 22-ին, երբ Քայլի Ջենները կորցրել է 124711 բաժանորդ։ Հաջորդ օրը հետևորդները պակասել են 38578-ով, իսկ մեկ օր անց՝ 49631-ով։ Փետրվարի 27-ի դրությամբ Քարդաշյանների կլանի ամենաերիտասարդ ներկայացուցչի լսարանը պակասել է ավելի քան 750 հազար հետևորդով։
Երկրպագուների թվի նվազումը կապված է 25-ամյա Քայլի Ջենների եւ 30-ամյա Սելենա Գոմեսի կոնֆլիկտի հետ, ով նախկինում սոցցանցում բաժանորդների քանակով գերազանցում էր նրան։
Այն բանից հետո, երբ երգչուհին սոցցանցերում կատակով տեսանյութ է հրապարակել եւ «պատահաբար» դժգոհել իր չափազանց լամինացված հոնքերից, Ջենները, ինչպես ենթադրել են ցանցի օգտատերերը, ծաղրել է նրան։ «Դա պատահականությո՞ւն էր»։
Այն բանից հետո, երբ Սելենա Գոմեսի երկրպագուները Քայլի Ջեններին մեղադրել էին երգչուհուն ահաբեկելու մեջ, նա պատասխանել էր, որ ինքը երբեք հոնքերի տեսահոլովակներ չի տեսել, եւ «այդ ամենը հիմարություն է»։ Գոմեսն իր հերթին հայտարարել է, որ աղմուկը բարձրացել է մանրուքից, եւ Քարդաշյան քույրերից կրտսերին լավ է վերաբերում։