Brent նավթի գինը գերազանցել է 116 դոլարը 2013-ից ի վեր

Brent նավթի գինը գերազանցել է 116 դոլարը 2013-ից ի վեր

Brent նավթի մեկ բարելի գինը գերազանցել է 116 դոլարը 2013 թվականի սեպտեմբերի 9-ից ի վեր առաջին անգամ։ Այս մասին են վկայում բորսային տվյալները։

Հյուսիսծովյան նավթային խառնուրդի մայիսյան ֆյուչերսների արժեքը 1,81 տոկոսի աճ է գրանցել՝ հասնելով 116,63 դոլարի։

WTI ամերիկյան թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը բարձրացել է 2,80 տոկոսով՝ հասնելով 113,70 դոլարի։ Սպասվում է, որ մինչև ամառ նավթի գինը կհասնի 130 դոլարի։