Վրույրն ու Արկադին այդպես էլ չառերեսվեցին, Վրույրը համաձայն չէր․ փաստաբան 

Վրույրն ու Արկադին այդպես էլ չառերեսվեցին, Վրույրը համաձայն չէր․ փաստաբան 

Ամեն ինչ արեցի, որ Արկադին ու Վրույրն առերեսվեն, բայց այն տեղի չունեցավ, պատճառաբանում են, թե Վրույրը չի ցանկանում։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Պեմզաշենում 2022 թվականի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած դաժան սպանությունների գործով մեղադրյալ Արկադի Բարսեղյանի պաշտպան Վլադիմիր Մարտիրոսյանը։ 

Նշենք, որ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում նախորդ տարի նոյեմբերի 9-ին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանությունների մեջ մեղադրվող ազգականներ Արկադի և Վրույր Բարսեղյանները կալանավորված են։ Նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը մինչև երկուշաբթի կպատրաստվի: 

Արկադին շարունակում է իր մեղքը չընդունել և ասել, որ դեպքի վայրում չի եղել և սպանության հետ որևէ կապ չունի։ Հարցին՝ Արկադին կարողանո՞ւմ է ընտանիքի հետ շփում ունենալ, վերջինս պատասխանեց․ «Տեսակցությունները բաց չեն, կալանքից 2 ամիս անց արդեն հնարավոր էր հանդիպել»,ասաց նա։ 

Հիշեցնենք՝ սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք էր տվել՝ նշելով, որ սպանության օրն իր հետ է եղել նաև իր ազգական 36-ամյա Արկադի Բարսեղյանը։

Մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում դաժանաբար սպանվեցին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանն ու նրա երկու անչափահաս երեխաները: Այս սպանությունը ցնցեց Հայաստանը: Դաժան սպանությունների մեջ մեղադրվող ազգականներ Արկադի և Վրույր Բարսեղյանները կալանավորված են։ 

Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք էր տվել՝ նշելով, որ սպանության օրն իր հետ է եղել նաև իր ազգական 36-ամյա Արկադի Բարսեղյանը։ 

Վերջինս իր մեղավորությունը չի ընդունում:

Լիաննա Թորոսյան