Քվենտին Տարանտինոն սերիալ կնկարահանի

Քվենտին Տարանտինոն պատրաստվում է հաջորդ տարի սերիալ նկարահանել, գրում է Variety-ն։
Ռեժիսորն այդ մասին ասել է կինոյի մասին իր գրքին նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ։ Սակայն ո՛չ անունը, ո՛չ էլ սյուժեի մանրամասները Տարանտինոն չի բացահայտել:
Հայտնի է միայն, որ սերիալն ունենալու է ութ էպիզոդ։
Վերջերս ռեժիսորը Jimmy Kimmel Live հեռուստաշոուի ժամանակ հրապարակել էր 7 ֆիլմից կազմված ցանկ, որոնք նա համարում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերը։