Ասողը ղալլաթ է անում, ես հանձնելու մասին որևէ բան չեմ բանակցել․ Սերժ Սարգսյան

Ես չեմ կարծում, որ նրանց կհաջողվի Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Այդ մասին այսօր Ազատության հրապարակում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանն ու Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերին։

Նա նշեց, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը միշտ կանգնած են Արցախի կողքին։ Հարցին, թե ի՞նչ կարող է քննարկվել վաղվա հանդիպմանը, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ չի կարող ենթադրություններով խոսել։

«Չեմ կարծում, որ վաղը երկրորդ փաստաթուղթը կստորագրվի»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ իրենց իշխանությանն էլ են մեղադրել Արցախը հանձնելու վերաբերյալ բանակցություններում, ասում էին, որ այդ իշխանությունն էլ էր Արցախն ուզում հանձնել, Սերժ Սարգսյանն արձագանքեց՝ ասողը ղալաթ է անում, ինքը հանձնելու մասին որևէ բան չի բանակցել։

Մանրամասները՝ տեսանյութում։