Ավինյանը չեկավ, որ տեսնի՝ ինչո՞ւ են զավթել տանս տարածքն ու քանդում տունս․ Անդրանիկ սարկավագ

Երգիչ, հանրահայտ «Տոտիկ» երգի կատարող Անդրանիկ սարկավագ Մանուկյանը այսօր Կառավարության շենքի առջեւ էր եկել՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման պահանջով։

MediaHub-ի հետ զրույցում նա ասաց, որ իր տան տարածքում ապօրինի շինարարություն են սկսել դեռեւս 2018թ․-ից սկսած.

«Ուզում եմ հանդիպել վարչապետին։ Նա ամբողջ աշխարհիից արդարություն է պահանջում ու դիտորդներ հրավիրում Հայաստան, ես էլ ուզում եմ, որ մի քանի դիտորդ էլ իմ տուն ուղարկեն, որ տեսնեն՝ ինչո՞ւ են քանդում իմ տունը։ Օրենքը գործում է միայն իրենց համար։ Տունս քանդել են, տարածքը զավթել են, սյունը դրել ու շինարարություն են անում։ 3 դատ շահել եմ, բայց որեւէ մեկին դա չի հուզում, օրենքը չի գործում»,-ասաց նա։

Նա նաև նշեց, որ նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին է դիմել, բայց նորից ապարդյուն:

Մանրամասն՝ տեսանյութում: