15-ամյա աղջիկը քնի մեջ անլար ականջակալ է կուլ տվել. ՈՒֆա

15-ամյա աղջիկը քնի մեջ անլար ականջակալ է կուլ տվել. ՈՒֆա

Ռուսաստանի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Ուֆայում, 15-ամյա աղջնակը քնել է՝ հեռախոսի համար նախատեսված անլար ականջակալն ականջին․ հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ կից հրապարակելով աղջկա ռենտգենի լուսանկարը։

Նա գիշերը ցավից արթնացել է, ու հասկացել, որ ականջակալը իր մոտ չէ, ապա շտապօգնություն կանչել։ Հիվանդանոցում ռենտգենի պատասխանից հետո մտավախությունները հաստատվեցի։

Տեղի Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վիրահատություն չի եղել, առարկան բնական ճանապարհով դուրս է եկել մարմնից: