Մեր գնահատականն այն է, որ ոչ թե մենք, այլ ՀԱՊԿ-ն է ՀՀ-ից դուրս գալիս. Փաշինյան
Երբ ՀԱՊԿ քարտուղարը այցելել էր Հայաստան, նա ինձ ասաց, որ կազմակերպությունում մտավախություն ունեն, որ ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից: Ես պատասխանեցի, որ այդ մտավախությունը տեղին չէ, նաև ասացի, որ մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա ՀՀ-ից: Եվ իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը, ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս ՀՀ-ից և դա մեզ անհանգստացնում է: Եվ այն, ինչ տեղի է ունեցել, մենք դա չենք թաքցրել, տեղի է ունեցել հրապարակային: Մենք հաճույքով կստանձնենք կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե այդ պաշտոնի ստանձմամբ չստացվի, որ մենք մեր ժողովրդին սխալ ուղերձ ենք տալիս: Այս մասին ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով օրերս ՀՀ կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու հարցը:
Նա նշեց, թե բոլորը վկա են, թե ՀՀ-ն ինչքան երկար ու հետևողականորեն է աշխատել ՀԱՊԿ-ի հետ, բայց գլխավոր հարցն է՝ ՀԱՊԿ-ը ՀՀ տարածքում, ի վերջո, գործում է, թե՞ չի գործում.
«Մենք ուզում ենք և պատրաստ ենք առերեսվել այս հարցին»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև ասաց, որ ՀԱՊԿ-ին Հայաստանը դիմել է հնարավոր բոլոր հոդվածներով.
«Մեր գնահատականն այն չէ, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, այլ այն է, որ ՀԱՊԿ-ն է ՀՀ-ից դուրս գալիս, ինչն անհանգստացնող է»,- նշեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։