Ռոբերտ Լեւանդովսկին չի ցանկանում «Բավարիայի» հետ մեկնել ԱՄՆ

Ռոբերտ Լեւանդովսկին չի ցանկանում «Բավարիայի» հետ մեկնել ԱՄՆ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 33-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին չի ցանկանում է գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմի հետ այս շաբաթ մեկնել ԱՄՆ՝ մրցաշրջագայության, հաղորդում է իսպանական AS-ը։

Լեւանդովսկին հույս ունի, որ Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» կկարողանա համաձայնության հասնել «Բավարիայի» հետ, որը տրանսֆերից ակնկալում է 50-60 միլիոն եվրո։ Նշվում է, որ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Լեւանդովսկուն խոստացել է ավարտին հասցնել գործարքը։

Մրցաշրջանի ավարտից հետո Լեւանդովսկին հայտարարել էր, որ իր ժամանակը «Բավարիայում» ավարտվել է եւ ցանկանում է փոխել ակումբը։

«Բավարիան» մերժել էր Իսպանիայի փոխչեմպին «Բարսելոնայի» 3 առաջարկները։

Ավարտված մրցաշրջանում Լեւանդովսկին «Բավարիայի» հետ մասնակցել է 50 հանդիպման, խփել 46 գոլ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։