Թեստ․ Կգուշակե՞ք այս հանելուկները

Հին ժամանակներում հանելուկները մեծ նշանակություն են ունեցել. պատանու հասունությունը ստուգում էին՝ նրան հանելուկներ առաջադրելով: Երբեմն նաև հարսնացուն ամուսնությունից առաջ իր փեսացուին էր ստուգում, հարցուփորձ անում հանելուկներով:Հանելուկների հնագույն նմուշներ պահպանվել են Ռիգվեդայում, Աստվածաշնչում, գրավոր ու բանավոր այլ աղբյուրներում:
Առասպելներում, ավանդապատումներում և հեքիաթներում հրեշները նույնպես հերոսներին ամենախրթին հանելուկներն էին առաջադրում:
Ըստ հին հունական հանրահայտ առասպելի՝ Սֆինքսը՝ թևավոր առյուծի մարմնով և կնոջ գլխով հրեշը, հանելուկ էր առաջարկում անցորդներին, և, քանի որ ոչ ոք չէր կարողանում պատասխանել, բոլորին սպանում էր: