Ֆինլանդիան ևս միացավ ՌԴ-ում գրանցված ավտոմեքեների մուտքի արգելքին

Ֆինլանդիան ևս միացավ ՌԴ-ում գրանցված ավտոմեքեների մուտքի արգելքին

Ֆիննական Yle հեռուստաալիքի տեղեկություններով՝ Ֆինլանդիան, հետևելով Էստոնիային, Լատվիային և Լիտվային, արգելելու է Ռուսաստանում գրանցված մեքենաների մուտքը երկիր։ 

Սպասվում է, որ սեպտեմբերի 15-ին համապատասխան հայտարարությամբ հանդես կգա Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ, Լատվիան ևս արգելել է այն մեքենաների մուտքը, որոնք գրանցված են Ռուսաստանում։ Մաքսային մարմինները կառգրավեն ավտոմեքենաները, եթե անձը հրաժարվի վերադառնալ Ռուսաստան կամ Բելառուս. հաղորդում է Հանրապետության պետական   եկամուտների ծառայությունը։

Էստոնիան ևս արգելել է ռուսական պետհամարանիշներով մեքենաների մուտքը երկիր։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Այսպես է երկիրը արձագանքել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականներին: Մեքենաները ենթակա են միջազգային սահմանափակումների:

Հիշեցնենք, որ ռուսաստանցիներին արգելվել է մուտք գործել ԵՄ անձնական սմարթֆոններով, նոութբուքերով, կոսմետիկ միջոցներով և ռուսական գրանցումով մեքենաներով։ Այս ապրանքների ներմուծումը ԵՄ երկրներ կարող է դիտվել որպես արգելված ներմուծում. հայտարարել է Եվրահանձնաժողովը:

Բաժանորդագրվեք՝ MediaHubWorld