Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը ո՞ր բունկերում էր, ի՞նչ էր անում, ի՞նչ սթափության վիճակում էր

Դուք հասկանո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատերազմող երկրում շուրջ տաս դեպքով ինքը չի տիրապետել իրավիճակին, չի իմացել՝ ինչ է տեղի ունեցել պատերազմի դաշտում, սրանից լավ ինքնախոստովանական ցուցմո՞ւնք։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե պատերազմի ժամանակ շուրջ տասն անգամ ԳՇ պետի ու Արցախի նախագահի խոսքերը հակասել են իրար։

Բացի այդ, Հայկ Մամիջանյանը կարևորություն տվեց Փաշինյանի այն խոսքին, թե նոյեմբերի իննից հետո՝ մեկ-երկու օր անց ինքը վերադարձել է աշխատանքի։

«Նոյեմբերի իննից հետո ոչ ոք չգիտի՝ Նիկոլ Փաշինյանը ո՞ր բունկերում էր, ի՞նչ էր անում, ի՞նչ սթափության վիճակում էր մեկ-երկու օր։ Ասում է՝ երբ վերադարձա աշխատանքի, ինձ ասացին, որ Շուշիում ոչ մի հայ զինվոր չկա։ Որտեղի՞ց լիներ՝ քո ստորագրած փաստաթղթից հետո»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։