Իսկ ի՞նչ զիջման մասին է խոսքը, ինչը մերն ա, մերն ա, ինչը մերը չի, մերը չի․ Փաշինյան

Տավուշի հանդիպումները շատ կարևոր էին, բոլոր մտահոգությունները լեգիտիմ են։ Հրապարակայիn հատվածում էլ այդ մասը կա, որտեղ ես ասում եմ` ժողովուրդ ջան, չկա այդպիսի բան, որ հիմա դուք ասում եք, ես ել ասում եմ այդպիսի պրոբլեմ գոյություն չունի։ Մենք պետք ա այդ պրոբլեմը լուծենք։ Այս մասին ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Վերջին այցի ժամանակ նկատեցի, որ Կիրանց գյուղից հետո մինչև Բաղանիս միջպետական ճանապարհ է, ճանապարհին ոչ մի խանութ կամ ռեստորան չկա։ Իսկ ի՞նչ զիջման մասին է խոսքը, մեր դիրքորոշումն այն է, որ ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության սահմանը 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ինչ պայմանավորվել է, պետք է ենթարկվի սահմանազատման, ապա սահմանագծման, ինչը մերն ա, մերն ա, ինչը մերը չի, մերը չի»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում